Բաժին. Այլ Լուրեր

Ամանորյա եղեվնիները հավաքվում են քաղաքից

Այսօրվանից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղևնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները: Այդ ուղղությամբ գործընթաց է ծավալվել նաև Հանրապետության հրապարակում: Անվտանգության պահպանման և այլ բաղադրիչների ապահովման նկատառումով աշխատանքներն իրականացնում են մասնագիտացած հատուկ խմբերը, որոնք էլ Ամանորի նախաշեմին ամբողջացրել էին եղևնիների տոնական տեսքը: Հանրապետության հրապարակի և խոշորածավալ մյուս տոնածառների ապամոնտաժումը կտևի մի քանի  օր, մյուսների դեպքում`ավելի քիչ: Մետաղյա կոնստրուկցիաները կկոնսերվացվեն, կներկվեն և պատրաստ կպահվեն արդեն այս տարեվերջին նորից տեղադրվելու համար:

Share