Բաժին. Այլ Լուրեր

Ցուցադրվել է նոր FORD Mustang-ը

Ամերիկյան FORD ընկերությունը շարունակում է հիացնել արագության սիրահարներին: Ընկերությունը ցուցադրել և սերիական արտադրության է հանձնել նոր սերնդի FORD MUSTANG SHELBY GT350R-ը: Մեքենան ստացել է նոր շարժիչ, ինչպես նաև ենթարկվել է արտաքին փոփոխությունների:

Նոր FORD MUSTANG-ը ստացել է 5.2 լիտր աշխատանքային ծավալով բիտուրբո շարժիչ, որի հզորությունը անցնում է 550 ձիաուժից: Մեքենան իրեն նախորդողից թեթևացել է 60 կգ-ով, ինչը լրացուցիչ արագություն է հաղորդել նոր մոդելին: SHELBY GT350R-ի արագությունը կազմում է 320 կմ/ժ, ինչը սահմանափակվում է համակարգչի օգնությամբ, իսկ 0-100 կմ/ժ արագությունը մեքենան գերազանցում է 3.4 վայրկյանում:

Հարկ է նշել, որ նոր «Մուստանգը» առաջին ավտոմեքենան է, որն արտադրվում է ոչ ալյումինե անվահեծերով: Մեքենայի 19 դույմանոց անվահեծերն արտադրվում են դիմացկուն պլաստմասյից, ինչը յուրաքանչյուր անվահեծ թեթևացնում է 6 կգ-ով:

Մեքենան ԱՄՆ-ի շուկաներում կհայտնվի այս տարվա ապրիլից, իսկ Եվրոպական շուկա՝ ամռանը:

Share