Բաժին. Այլ Լուրեր

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Ստեփանավանի և Հրազդանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Սպիտակի, Թալինի, Մարալիկի և Արթիկի ավտոճանապարհները դժվար անցանելի են:

Share