Բաժին. Այլ Լուրեր

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն. Հանրապետության մի շարք տարածքներում տեղում է ձյուն և խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 11:20-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն:    

Կոտայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: 

Երևան-Գյումրի ավտոճանապարհի Թալինի տարածաշրջանի Մաստարա-Լանջիկ հատվածում խիտ մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Share