Բաժին. Այլ Լուրեր

2006թ. ավտովթարի զոհերի ընտանիքներին Toyota-ն կփոխհատուցի 11.000.000 դոլար

Աշխարհում մեքենաների արտադրությամբ առաջատար ճապոնական Toyota ընկերությունը 11 մլն դոլար կփոխհատուցի 2006թ. տեղի ունեցած ավտովթարի զոհերի հարազատներին:

Ըստ առկա տեղեկատվության դատարանի վճիռի համաձայն, 2006թ. ավտովթարի պատճառն է եղել 1996թ. արտադրության Camry մոդելի մեքենայի արագացուցչի անսարքությունը:

Դատարանի որոշմամբ` ավտովթարի համար 60%-ով մեղավոր է ավտոարտադրողը, իսկ  վարորդի մեղքն ավտովթարում կազմել է 40%, ով չի կարողացել ճիշտ ժամանակին արգելակել:

Toyota ընկերությունից հայտնել են, որ համաձայն չէ հրապարակված դատավճռի հետ և կբողոքարկեն այն:

Share