Բաժին. Այլ Լուրեր

Իրաքում աճուրդի է հանվել այն պարանը, որից 2006թ. կախվել է Սադամ Հուսեյնը

Իրաքում աճուդի է հանվել այն պարանը, որով 2006թ. կախվել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնը: Իրաքի լրատավամիջոցները հաղորդում են, որ պարանի այն հատվածը,մ որը վաճառվելու է մեծ պահանջարկ ունի:

Վաճառքի հանված նմուշը գտնվում է բժիշկ Մովաֆակ ալ-Ռուբայիի մոտ, ով նշել է, որ պարանի վաչառքի նախնական գինը կկազմի 7 մլն ԱՄՆ դոլար:

Առկա տեղեկատվության համաձայն պարանին ցանկանում են տիրանալ Քուվեյթցի երկու շեյխ, Իսրաելից մի մեծահարուստ, ինչպես նաև յոթ միլիարդատերեր, ովքեր ցանկացել են չներկայանալ:

Ալ-Ռուբային, ով Իրաքի խորհրդարանի անդամ է նշել է, որ վաճառքից ստացված գումարն ամբողջովին կծախսվի բարեգործական նպատակներով:

Share