Բաժին. Այլ Լուրեր

Ներկայացվել է նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի նիստը, որը վարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը: Նիստին մասնակցել են ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Համաձայն օրակարգի, խորհրդի քննարկմանն է ներկայացվել նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման էսքիզային առաջարկը, որը կառուցապատող ընկերության պատվերով կազմել են կանադացի ճարտարապետները:

Նախագծի ներկայացումից հետո խորհրդի անդամներն արտահայտել են կարծիքներ, ներկայացրել իրենց մոտեցումներն ու առաջարկները:

Ընդհանուր առմամբ, նախագծի ներկայացված տարբերակի վերաբերյալ խորհուրդը տվել է եզրակացություն՝ ընդգծելով վերջինիս ծավալատարածական հորինվածքի, միջավայրի գերբեռնվածության և ճարտարապետական ոճական լուծումների անհամապատասխանությունը: Հաշվի առնելով նշվածը՝ որոշակի փոփոխություններից հետո նախագիծը կրկին կներկայացվի խորհրդի քննարկմանը:

Share