Բաժին. Այլ Լուրեր

Կայացել է UEFA-ի գավաթի 1/16-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները

Երեկ՝ փետրվարի 19-ին կայացան UEFA-ի գավաթի 1/16-րդ եզրափակիչ փուլի հանդիպումները:

Բելգիական Անդերլեխտը սեփական հարկի տակ 0-0 խաղաց Մոսկվայի Դինամոյի հետ: Այաքսը նվազագույն հաշվով հաղթանակի հասավ Լեխիայի նկատմամբ: Իսպանական Վիլյառեալը 2-1 հաշվով հաղթեց Զալսբուրգին, իսկ Սեվիլիան 1-0 հաշվով՝ Բորուսիա Մ-ին: Լիվերպուլը 1-0 հաշվով հաղթանակի հասավ Բեշիկթաշի նկատմամբ, իսկ տոտնհեմը 1-1 խաղաց Ֆիորենտիանայի հետ: Ինտերը հյուրընկալվելիս 3-3 խաղաց Սելթիկի հետ:

Պետերբուրգի Զենիթը 0-1 հաշվով հաղթեց ՊՍՎ-ին, Վոլֆսբուրգը 2-0 հաշվով հաղթեց Սպորտինգին, իսկ Դնեպրը նույն հաշվով՝ Օլիմպիակոսին: Ռոման սեփական հարկի տակ 1-1 խաղաց Ֆեյնորդի հետ, իսկ Տորինոն 2-2՝ Ատլետիկ Բիլբաոի հետ: Իտալական միակ հաղթանակի հասած թիմը նապոլին է, ով 0-4 հաշվով հաղթեց թուրքական Տրաբզոնսոպրին: Էվերտոնը 1-4 հաշվով հաղթեց Յանգ բոյզին, իսկ Բրյուգեն 1-3՝ Օլբորգին:

Share