Բաժին. Այլ Լուրեր

«Կալաշնիկովը» կզբաղվի անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ

«Կալաշնիկով» կոնցեռնը, որը «Ռոստեխ» պետական ընկերության մի մասն է, պայմանավորվել է ձեռք բերել ZALA Aero անօդաչու թռչող սարքեր արտադրող ռուսական ընկերության վերահսկիչ փաթեթը (51%):

Այն մասին հայտնի է դարձել IDEX-2015 ցուցահանդեսի ժամանակ: Ընկերության տնօրենը շեշտել է, որ նախատեսվում է Ռուսաստանում զբաղվել անօդաչու տարբեր սարքերի արտադրությամբ: «Կալաշնիկով» կոնցեռնի նախագահ Ալեքսեյ Կրիվոռուչկոն ասել է, որ որոշումն ընդունվել է ընկերության մինչև 2020 թվականը զարգացման ռազմավարության շրջանակներում:

Նշենք, որ 2014թ. ընկերության եկամուտը նախորդ տարվա համեմատ ավելացել է 28%-ով և կազմել է 3.7 մլրդ ռուբլի, իսկ զուտ շահույթը՝ 90 մլն ռուբլի: Ընկերությունից հաղորդում են, որ այս տարի պլանավորվում է եկամուտն ավելացնել ևս 30%-ով:

RBC.RU-ն հաղորդում է, որ «Կալաշնիկովը» Zala Aeron ձեռք կբերի 1 մլրդ ռուբլիով:

Share