Բաժին. Այլ Լուրեր

Դանիայում վիճակախաղի արդյունքում անհայտ մեկը շահել է 42.2 մլն եվրո

Դանիայում գնվել է վիճակախաղի ռեկորդային շահում պարունակող հաղթող տոմսը: Տոմսը, որը գնվել է Զելանդիա կղզու Հելսինկեր քաղաքի սուպերմարկետից շահել է 315 մլն դանիական կրոն, ինչը համարժեք է 42.2 մլն եվրոի: 

Դանիայի ազգային վիճակախաղի կենտրոնական գրասենյակից հայտնել են, որ հաղթողի անունը դեռ պարզ չէ, սակայն հայտնի է այն սուպերմարկետը որտեղից գնվել է տոմսը: Վիճակախաղի կազմակերպիչները նշել են, որ մոտակա ժամերի ընթացքում կնայվեն սուպերմարկետի տեսախցիկների ձայնագրությունները, կպարզվեն հաղթողի տվյալները և անվտանգության աշխատակիցներ կուղարկվեն նրա բնակարան անվտանգության նկատառումներից ելնելով:

Նշենք, որ շահումն ամենախոշորն է դանիայի պատմության մեջ: Մինչ այս ամենամեծ գումարը շահվել է 2012թ.՝ 135 մլն դանիական կրոն, կամ 18 մլն եվրո:

EuroJackpot վիճակախաղը, որի տոմսով շահվել է գումարը հանդիսանում է Եվրոպայի խոշորագույնը: Վիճակախաղին մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Նովեգիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Էստոնիայի բնակիչները: Այս պահին EuroJakcpot-ով շահած ռեկորդային գումարը կազմում է 62 մլն եվրո:

Share