Բաժին. Այլ Լուրեր

Միխաել Շումախերի բուժման ծախսերի համար կինը 3մլն դոլարով վաճառել է առանձնատունը և աճուրդի hանել չեմպիոնական ավտոմեքենան

Միխաել Շումախերի կինը՝ Կորինա Շումախերը վաճառել է իրենց ընտանիքին պատկանող առանձնատունը, որը գտնվում է նորվեգական Տրյուսիլ քաղաքում: Առանձնատունը վաճառվել է 3մլն դոլարով: 

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոնի կինն ասել է, որ ամուսնու բուժման համար աճուրդի կհանի «կարմիր բարոնի» Ferrari F-2000-ը, որով Շումախերը 2000թ. նվաճել է չեմպիոնական երրորդ տիտղոսը: Բացի մեքենայից վաճառքի կհանվի նաև Falcon 2000EX ինքնաթիռը: Նման կերպ Շումախերների ընտանիքը փորձում է հայթայթել այն գումարը, որն անհրաժեշտ է չեմպիոնին բուժելու համար: ԶԼՄ-ների հաղորդած տվյալների համաձայն Միխաել Շումախերի բուժումն արդեն իսկ արշեցել է 15մլն ԱՄՆ դոլար: Ավելացնենք, որ վերջերս Շումախերի ինքնազգացումը կտրուկ լավացել է և բժիշկները հայտնել են, որ նման շարունակական պրոգրեսի դեպքում չեմպիոնը մոտակա մեկ տարում ամբողջովին կվերականգնվի:

Share