Բաժին. Այլ Լուրեր

Ֆուտբոլային Weekend. Չելսին Անգլիայի գավաթակիրն է, Ռեալը չհաղթեց Վիլյառեալին և Մխիթարյանի հիանալի խաղը (տեսանյութ)

Երեկ՝ մարտի 1-ին կայացան մի շարք ուշագրավ հանդիպումներ: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Չելսին խաղաց Տոտնհեմի հետ: Չելսիի ֆուտբոլիստները կարողացան 2-0 հաշվով հաղթել և դառնալ Անգլիայի գավաթակիր: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Չելսիի ավագ Ջոն Թերին, իսկ երկրորդում՝ Դիեգո Կոստան: 

Մադրիդի Ռեալը սեփական հարկի տակ 1-1 խաղաց Վիլյառեալի հետ: Գոլեր խփեցին Ռոնալդուն և Մորենոն: Անգլիայի գործող չեմպիոն Մանչեսթեր Սիթին 2-1 հաշվով պարտվեց Լիվերպուլին, իսկ Արսենալը 2-0 հաշվով հաղթեց Էվերտոնին:

Վոլֆսբուրգը 5-3 հաշվով հաղթեց Վերդերին, իսկ շաբաթ օրը Դորտմունդի Բորուսիան 3-0 հաշվով հաղթել էր Շալկեին: Մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Share