Բաժին. Այլ Լուրեր

Chanel-ի տնօրեն Կարլ Լագերֆելդն ամբողջ ունեցվածքը կտակել է իր կատվին

Գերմանացի հայտնի մոդելյեր, նկարիչ և Chanel ընկերության գեղարվեստական տնօրեն Կարլ Լագերֆելդն ունեցվածքը կտակել է իր կատվին: Կատուն, որի անունը Շուպե է (ֆրանս. Choupette բառից՝ այդկերպ են հոգատար ծնողները ֆրանսիայում անվանում իրենց երեխաներին) դարձել է մի ողջ ունեցվածքի տեր, որը գնահատվում է ավելի քան 300.000.000 մլն եվրո: Լագերֆելդը նման քայլը բացատրում է նրանով, որ կատվի հայտնվելուն պես է Chanel-ի գործերը սկսել լավի գնալ և հենց կատուն է այս հաջողությունների պատճառը:

Նշենք, որ Շուպեն Twitter, Instagram և Facebook սոցկայքերում ունի ավելի քան 100.000 հետեվող և շատ հայտնի է ֆրանսիայում: Լագերֆելդի մասնավորապես ասել է, որ իր կատուն հիմա շատ հարուստ է և իր մահից հետո, ով որ հոգ կտանի կատվին հաստատ աղքատության մեջ չի ապրի: Ավելացնենք, որ Լագերֆելդի կարողութունն այս տարի ավելացել է 30%-ով:

Share