Բաժին. Այլ Լուրեր

Որո՞նք են աշխարհի ամենախոշոր ռազմական բյուջե ունեցող երկրները

Բիզնես 24-ը ներկայացնում է աշխարհի ամենախոշոր ռազմական բյուջե ունեցող երկրների թոփ տասնյակը:

1. ԱՄՆ – 561 մլրդ դոլար

Սպիտակ տունը 2016թ. ֆինանսական տարվա համար Կոնգրեսին է ներկայացրել 4 տրլն դոլարի չափով բյուջեի նախագիծ, որը նախատեսում է 561 մլրդ դոլարի ռազմական ծախսեր: Նկատենք, որ 2013-ին այս ցուցանիշը 80 մլրդ դոլարով ավելի էր (640 մլրդ դոլար):

Հատկանշական է, որ Միացյալ Նահանգները ծախսում է շատ ավելի, քան վարկանիշում ներառված հաջորդ 9 երկրները միասին վերցրած:

ԱՄՆ-ի ամենամեծ առավելությունը 19 ավիակիրներից բաղկացած

նավատորմն է: Զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է 1,43 մլն մարդ, նաև` 850 հազար պահեստազորային:

2. Չինաստան – 188 մլրդ դոլար

Չինաստանի ռազմական ծախսերը հասնում են 188 մլրդ դոլարի: Ընդ որում` Պեկինն ակտիվորեն ավելացնում է դրանք:

Չինական բանակի թիվն իսկապես տպավորիչ է. գործող անձնակազմը բաղկացած է ավելի քան 2 285 մլն հոգուց, ևս 2,3 միլիոնն էլ համալրում է պահեստազորայինների շարքը:

3. Ռուսաստան – 87,8 մլրդ դոլար

2008-ից առայսօր Ռուսաստանի ռազմական ծախսերն ավելացել են մեկ երրորդով և առաջիկա երեք տարում կավելանան ևս 44%-ով: Ներկայում դրանք հասնում են 87,8 մլրդ դոլարի:

Ռազմական անձնակազմի թիվը կազմում է ավելի քան 766 հազար, իսկ պահեստազորայինների թիվը` 2 485 մլն: Ռուսաստանին են պատկանում աշխարհի ամենահզոր տանկային ուժերը, որտեղ հաշվվում է 15,5 հազար տանկ:

4. Սաուդյան Արաբիա- 67 մլրդ դոլար

Այս երկրի ռազմական բյուջեն 2006-2010թթ. ընկած հատվածում 31 մլրդ դոլարից աճել է մինչև 45 միլիարդի: 2012-ին Սաուդյան Արաբիան ռազմական նպատակներով ծախսել է 52,5 մլրդ դոլար, իսկ 2013-ին արդեն` 67 մլրդ դոլար:

Երկիրը շարունակ հզորացնում է իր ռազմական ներուժը` գնելով խոշոր ծավալի զինամթերք, մասնավորապես` Միացյալ Նահանգներից:

5. Ֆրանսիա- 61,2 մլրդ դոլար

Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է աշխարհում տեղի ունեցող ռազմական բոլոր գործողություններին, ներառյալ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Չադում, Մալիում, Սենեգալում և այլ երկրներում: 2015թ. ռազմական բյուջեն նախատեսում է 61,2 մլրդ դոլարի ծախս:

Խոշոր ռազմական բյուջե ունեցող երկրների երկրորդ հնգյակում ներառված են Մեծ Բրիտանիան (57,9 մլրդ դոլար), Գերմանիան (48,8 մլրդ դոլար), Ճապոնիան (48,6 մլրդ դոլար), Հնդկաստանը (47,4 մլրդ դոլար): Տասնյակը եզրափակում է Կորեայի Հանրապետությունը (33,9 մլրդ դոլար):

Share