Բաժին. Այլ Լուրեր

Ժնևում ցուցադրվել է նոր Ferrari Sergio-ն

«Ժնև 2015» ավտոցուցահանդեսին Ferrari ընկերությունը ցուցադրել է նոր Ferrari Pinifarina Sergio սպորտային մեքենան: Մեքենան հավաքվել է Ferrari spider-ի բազայի հիմման վրա և ստացել է 4.5 լիտր աշխատանքային ծավալով V8 տուրբոշարժիչ:

Նոր Ferrari-յի շարժիչի հզորությունը 605 ձիաուժ է, ինչի շնորհիվ 0-100 կմ/ժ արագությունը մեքենան գերազանցում է ընդհամենը 2.97 վայրկյանում: Ferrari Sergio-յի վրա տեղադրվել  է ութաստիճանանոց մեխանիկական փոխանցման տուփ, որը նախագծվել և արտադրվել է զուտ այս մոդելի համար:

Նոր Ferrari-ն վաճառքի դուրս կգա մայիսի 22-ին՝ Pinifarina ստորաբաժանման 85 ամյակի կապակցությամբ: Մեքենայի գինը չի շեշտվել, սակայն մասնագետները կարծում են, որ այն կլինի 120.000-140.000 եվրոյի սահմաններում:

Share