Բաժին. Այլ Լուրեր

Քանյե Ուեսթի համերգի օդով լցված փաթեթը վաճառվել է 60.100 դոլարով

Gazeta.ru-ի փոխանցմամբ` eBay համացանցային աճուրդում ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի համերգի օդով լցված փաթեթը վաճառվել է 60 հազար 100 դոլարով։

Ոչ մեծ փաթեթն աճուրդի էր հանվել մոտ 1 շաբաթ առաջ` 5 դոլար մեկնարկային գնով։ Այն աճուրդից հանվել էր, երբ լոտի արժեքը հասել էր 60.100 դոլարի։ Համարվում է, որ վաճառքը հաջողությամբ է իրականացվել։

Հատկանշական է սակայն, որ օդի փաթեթի վաճառողը որևէ կերպ չի ապացուցել, որ իրականում ներկա է եղել ռեփերի համերգին։

Գնորդը կստանա մի թափանցիկ փաթեթ, որի վրա գրված կլինի «Օդ` Քանյե Ուեսթի շոուից»։

Share