Բաժին. Այլ Լուրեր

Ցուցադրվել է նոր Lamborghini Aventador LP 750-4 SV-ն

Lamborghini ընկերությունը ցուցադրել է նոր Lamborghini Aventador LP 750-4 SV սպորտային ավտոմեքենան: Նոր Aventador-ը ստացել է 6.5 լիտր աշխատանքային ծավալով տուրբոշարժիչ, որի հզորությունն անցնում է 750 ձիաուժից: Այս մեքենան իր մրցակիցների համեմատ թվում է շատ «թույլ»՝ Porsche 918, Ferrari LaFerrari, McLaren P1 և Koenigsegg One:1-ի հզորությունները սկսվում են 887-ից և հասնում են մինչ 1360 ձիաուժի:

Lamborghini LP 750-4 SV-ն 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է ընդհամենը 2.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ: Այս տարբերակը, սովորական Aventador-ից թեթև է 50 կգ-ով:

Մեքենան վաճառքի դուրս կգա այս տարվա ամռանը և կարժենա ընդհամենը 327.000 եվրո, նշենք, որ վերոնշյալ մոդելների գները սկսվում են 1 մլն եվրոից:

Share