Բաժին. Այլ Լուրեր

Օրանժ Արմենիա. հայտնի են ArmNet մրցանակաբաշխություն 2015-ի հավակնորդների անունները

Այսօր հայտարավեցին ArmNet Awards 2015-ի թեկնածուների անունները: Մրցույթին ներկայացված 140 նախագծերից պրոֆեսիոնալ ժյուրին 5 անվանակարգերում ընտրել է հետևյալ հավակնորդներին, ովքեր իրենց պայքարը կշարունակեն «լավագույն» տիտղոսին արժանանալու համար.

Դիզայն և հարմարավետություն /վեբկայք/

1.    http://marogmarketing.com
2.    http://www.armeniancarpets.am
3.    https://www.conversebank.am
4.    http://useping.me/ 

Դիզայն և հարմարավետություն /բջջային հավելված/

1.    Shadowmatic (iOS)
2.    360 stories (iOS)
3.    Autoschool (Android)
4.    ggTaxi (Android/iOS)

Նորարարություն

1.    ggTaxi (Android/iOS)
2.    http://homeplanning.me
3.    https://www.renderforest.com
4.    Shadowmatic (iOS)

Բովանդակություն

1.    http://www.mediamax.am
2.    http://disabilityinfo.am
3.    Black Sea Silk Road (Android/iOS)
4.    http://www.harsupesa.am 

Հասարակական ազդեցություն

1.    http://www.armcomedy.com
2.    http://www.armacad.info
3.    http://www.yerevan.am
4.    http://safe.am/

Յուրաքանչյուր անվանակարգում լավագույն վեբկայքերը կամ բջջային հավելվածները կընտրվեն մասնագիտական ժյուրիի վերջնական քվեարկության արդյունքում: Հաղթողների անունները կհայտարարվեն ArmNet 2015մրցանակաբաշխության ժամանակ, որը կկայանա ս.թ. ապրիլի 4-ին «Երևան Պլազա» բիզնես կենտրոնում:

Հիշեցնենք, որ ArmNet նախագիծը կոչված է գնահատելու հայկական վեբկայքերի և բջջային հավելվածների ոլորտի ձեռքբերումները, խթանելու հայկական բովանդակության զարգացումը և աջակցելու նոր ընկերությունների ստեղծմանը:

ArmNet 2015- տարեկան նախագիծն իրականացվում է Maeutica բրենդինգային գործակալության, Օրանժ Արմենիայի և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Հավելյալ տեղեկություններին կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.armnet.am պաշտոնական կայքը:

Share