Բաժին. Այլ Լուրեր

Ապրիլի 11-ը՝ համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր

Մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ապրիլի 11-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացնի համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներ: 

Բոլորին հրավիրում ենք միանալ նախաձեռնությանն ու ակտիվորեն մասնակցել համաքաղաքային ծրագրին: Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն տնկիներ և անհրաժեշտ պարագաներ:

Share