Բաժին. Այլ Լուրեր

Տեղեկատվություն «Շահող Կտրոն» վիճակահանության արդյունքների մասին

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2015 թվականի ապրիլի 11-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

4    7    2    5    2    4    3    7

2015 թվականի ապրիլի 11-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են մարտ ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և մայիս ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից ապրիլ ամսվա ընթացքում կընդունվեն մարտ ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ մայիս և հունիս ամիսների ընթացքում կընդունվեն մայիս ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Ապրիլ ամսվա ընթացքում կընդունվեն փետրվարին կայացած վիճակահանության արդյունքներով (85291865 շահող թվերով) մարտ ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Ապրիլ և մայիս ամիսների ընթացքում կընդունվեն մարտին կայացած վիճակահանության արդյունքներով (76372077 շահող թվերով) ապրիլ ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share