Բաժին. Այլ Լուրեր

Ucom. Ծիծեռնակաբերդում բացվեց հիշատակի ծառուղին

Ապրիլի 15-ին Ծիծեռնակաբերդում բացվեց «Յուքոմ» աշխատակիցների կողմից հիմնադրված «Հիշատակի» ծառուղին: Ծառուղին ձգվում է Ցեղասպանության թանգարանի ճանապարհի երկայնքով, ինչպես նաև դեպի Մարզահամերգային համալիր տանող պուրակի երկայնքով: Ընդհանուր առմամբ տնկվել է 999 ծառ:

Ինչպես լրագրողների հետ խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը՝ «Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հազարավոր հյուրեր այցելելու են Ծիծեռնակաբերդ, հարյուրավոր միջազգային պատվիրակություններ ծաղիկներ են դնելու Եղեռնի զոհերի հիշատակին:

Դեռևս մեկ տարի առաջ մենք նախաձեռնեցինք Recognize1915.am նախագծը, որի նպատակն է ամբողջ աշխարհին ծանոթացնել, տեղեկացնել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Այդ նույն՝ Recognize1915 նախագծի շրջանակներում այսօր «Յուքոմի» աշխատակիցների ջանքերով հիմնվում է ծառուղի Ցեղասպանության թանգարան տանող ճանապարհի երկայնքով: Տնկվել է 999 ծառ, «Յուքոմի» յուրաքանչյուր աշխատակից սրանով իր հարգանքի տուրքն է մատուցել անմեղ զոհերի հիշատակին, չէ որ ծառը կյանքի, հույսի, ապագայի նկատմանբ հավատի խորհրդանիշն է»:

Share