Բաժին. Այլ Լուրեր

Աշխարհի ամենաթանկ ադամանդներից մեկը վաճառվել է 22 մլն դոլարով

Նյու Յորքի Sotheby’s աճուրդի տան կողմից կազմակերպված աճուրդի ընթացքում 22.1 մլն դոլարով վաճառվել է 100 կարատ կշիռով սպիտակ ադամանդ: Ադամանդը գտնվել է De Beers ընկերության Հարավային Աֆրիկայում գտնվող հանքերից մեկում: Ադամանդի գնորդի անունը չի նշվել: Այն գնվել է հեռախոսազանգի միջոցով: Ադամանդի նախնական գինը եղել է 19 մլն դոլար:

Սա վերջին 25 տարում 100 կարատից ավել կշիռ ունեցող ադամանդի վաճառքի 6-րդ դեպքն է: Վերջին անգամ նման մեծ ադամանդ վաճառվել էր Sotheby’s-ի Հոնկոնգյան մասնաճյուղի կողմից՝ 118 կարատ՝ 30.6 մլն դոլար: Sotheby’s-ի կողմից վաճառված ամենաթանկ ադամանդը 59.6 կարատ կշիռով Pink Star վարդագույն ադամանդն է, որը վաճառվել է 83 մլն դոլարով:

Share