App Armenia մոյբայլ հարթակը ներկայացրել է Android և iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերով Google Play և App Store հարթակներից հայաստանցիների կողմից ներբեռնվող առաջատար 5 անվճար հայկական հավելվածները 2015թ. մայիսի 4-ի դրությամբ:
Google Play
Առաջին հորիզոնականում ai.type Armenian Predictionary հավելվածն է, որն իրենից ներկայացնում է հայերեն բառերի շտեմարան ai.type ստեղնաշարի համար: Երկրորդ տեղում է Anmoruk հավելվածը, որը հնարավորություն է տալիս Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշ Անմոռուկ ծաղիկը տեսադրել լուսանկարների վրա: Idram Mobile Wallet էլեկտոնային դրամապանակը երրորդ հորիզոնականում է: Չորրորդ տեղում է Armenian for AnySoftKeyboard հայերեն ստեղնաշարը: Հնգյակը եզրափակում է Autoschool վարորդական իրավունքի քննության թեստերի հայկական հավելվածը:
App Store / iPhone
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Hayeren հայերեն ստեղնաշարը iOS սարքավորումների համար: Երկրորդ տեղում է Varord հավելվածը, որը ձեզ կօգնի հանձնել վարորդական իրավունքի քննությունը: Երրորդ հորիզոնականում է Yerevan Routs հավելվածը, որը տեղեկատվություն է տալիս Երևանի հասարակական տրանսպորտի մասին: Չորրորդ հորիզոնականում է Online Armenian TV հավելվածը, որը iOS սարքավորման միջոցով հնարավորություն է տալիս դիտելու մի շարք հայկական և արտասահմանյան հեռուտսաալիքներ: Հինգերորդ տեղում է Idram էլեկտոնային դրամապանակը:
App Store / iPad
Առաջին տեղում է Hayeren հայերեն ստեղնաշարը iOS սարքավորումների համար: Երկրորդը Armenian Books հավելվածն է, որն իրենց հայկական գրքերի գրադարան է ներկայացնում: Երրորդ տեղում բազար բլոտ թղթախաղի BlotClub հարթակն է: Չորրորդը Armenian Keyboard Extension ստեղնաշարն է: Հնգյակը եզրափակում է ggTaxi տաքսիների պատվերի առցանց համակարգը:
App Armenia-ն հայկական շարժական բովանդակության հարթակ է, որի նպատակն է նպաստել հայկական բջջային հավելվածների առաջխաղացմանը և շարժական սարքավորումների հայ օգտատերերի համար բարձրորդակ բովանդակության հասանելիության ապահովմանը: Նախագիծն իրականացվում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից՝ Beeline-ի աջակցությամբ: