Բաժին. Այլ Լուրեր

Ի՞նչ անուններ են նախընտրում հայ ծնողներն իրենց փոքրիկների համար

2014 թվականին մեր հանրապետությունում ծնվել է 43 հազար 31 երեխա` 20 հազար 162 աղջիկ և 22 հազար 869 տղա:  Ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում են, որ հաշվետու տարում հանրապետությունում ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Նարե, իսկ տղաներին` Դավիթ: Նորածիններին ամենաշատը տրվող անունների ցուցակը ներկայացնում ենք ստորև.

Աղջիկների ամենատարածված անուններն են.

  1. Նարե 866

  2. Մարի 700

  3. Միլենա 683

  4. Մանե 675

  5. Անի 543

  6. Մարիա 531

  7. Անահիտ 529

  8. Մարիամ 514

  9. Էլեն 514

  10. Անգելինա 491

Տղաների ամենատարածված անուններն են.

  1. Դավիթ 1543

  2. Նարեկ 1169

  3. Ալեքս 688

  4. Գոռ 633

  5. Տիգրան 633

  6. Հայկ 606

  7. Արման 502

  8. Արթուր 495

  9. Էրիկ 492

  10. Ալեն 484

Share