Բաժին. Այլ Լուրեր

Համացանցում են հայտնվել iPhone 6s-ի առաջին նկարները

9to5Mac առցանց լրատվականը հրապարակել է iPhone 6s-ի առաջին նկարները: Հրապարակված նկարներում պատկերված է վարդագույն պատյանով iPhone 6s: Սրանով հաստատվում են այն լուրերը, որ Apple-ը հաջորդ iPhone-ը կթողարկի նաև ոսկյա-վարդագույն գույնի պատյանով:

Ինչպես հայտնի է, Apple-ը iPhone-ների արտաքին տեսքը փոխում է երկու տարին մեկ անգամ: Սա նշանակում է, որ iPhone 6s-ը չափազանց նման է iPhone 6-ին: Ամենահետքրքրականն այն է, որ iPhone 6s-ի վրա տեղադրված է երկու օբյեկտիվ ունեցող տեսախցիկ, որը զգալիորեն կբարձրացնի iPhone-ի միջոցով իրականացված նկարահանումների որակը:

Հիշեցնենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն Apple-ն այս տարի վաճառքի կհանի 3 սմարթֆոն՝ iPhone 6s, iPhone 6s plus և iPhone 6c: Նշենք նաև, որ հաջորդ iPhone-ների ներքին հիշողության նվազագույն ծավալը կլինի 32 GB. իսկ էկրանները ապահովված կլինեն Force Touch տեխնոլոգիայով: iPhone 6s-ը վաճառքի կհանվի այս տարվա աշնանը:

Share