Բաժին. Այլ Լուրեր

Որո՞նք են Երևանի ամենաշատ բնակեցված վարչական շրջանները

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ մայրաքաղաք Երևանում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 71.5 հազար մարդ: Բնակչության մեծ  թվաքանակ գրանցվել է Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա և Նոր-Նորք վարչական շրջաններում, իսկ համեմատաբար փոքր ցուցանիշ՝ Նուբարաշենում և Նորք-Մարաշում:

Երևանի մշտական բնակչության թվաքանակն ըստ վարչական շրջանների ներկայացնում ենք ստորև.

  1. Շենգավիթ 138.5 հազար մարդ

  2. Մալաթիա-Սեբաստիա 135.3 հազար մարդ

  3. Նոր-Նորք 129.7  հազար մարդ

  4. Էրեբունի 125.9 հազար մարդ

  5. Կենտրոն 125.8 հազար մարդ

  6. Արաբկիր 116.0 հազար մարդ

  7. Աջափնյակ 108.9 հազար մարդ

  8. Քանաքեռ-Զեյթուն 74.1 հազար մարդ

  9. Ավան 53.1 հազար մարդ

  10. Դավիթաշեն 42.5 հազար մարդ

  11. Նորք-Մարաշ 11.9 հազար մարդ

  12. Նուբարաշեն 9.8 հազար մարդ
Share