Բաժին. Այլ Լուրեր

Երկրորդ տարին շարունակ «Յուքոմ» ընկերությունը աջակցում է «Բարքեմփ Երևան» ամենամյա կոնֆերանսի անցկացմանը

Այսօր մեկնարկեց յոթերորդ «Բարքեմփ Երևան» ամենամյա չկոնֆերանսը: Հազարից ավելի ծրագրավորողներ, ինտերնետային մարքեթինգի եւ դիզայնի մասնագետներ, բլոգերներ, լրագրողների, ուսանողներ և ուղղակի ոլորտով հետաքրքրված մարդիկ հավաքվել էին Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկումների, փորձի փոխանակման, աշխատանքային կապեր հաստատելու և ուղղակի միմյանց հետ շփվելու նպատակով:

Այս տարի ևս «Յուքոմ» ընկերությունը աջակցում և սատարում է այս յուրօրինակ կոնֆերանսին: «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը իր ողջույնի ելույթում նշեց. «Մեր ընկերությունը միշտ կանգնած է նոր գաղափարների և նախաձեռնությունների կողքին: Մենք միշտ խրախուսելու ենք ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանում և աջակցելու ենք նմանատիպ յուրահատուկ միջոցառումներին:

Կարծում եմ նման միջոցառումները շատ կարևոր են մեր հայկական զարգացող շուկայի համար: Այսքան որակյալ մասնագետների ներկայությունը մեկ վայրում արդեն իսկ ոգևորիչ է, և կարծում եմ, շատ լավ խթան կհանդիսանա նոր գաղափարների ստեղծման և հայկական ՏՏ շուկայի զարգացման համար»:

Բարքեմփը միջազգային կոնֆերանս է, որը մեկ հարկի տակ է հավաքում Հայաստանի ինտերնետ-հանրության ներկայացուցիչների` ծրագրավորողների, ինտերնետային մարքեթինգի եւ դիզայնի մասնագետների, բլոգերների, լրագրողների, առցանց հրատարակիչների:

Share