Բաժին. Այլ Լուրեր

Ճանապարհային ոստիկանություն. հունիսի 3-ից Երևանում կգործարկվի երեք նոր արագաչափ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թ. հունիսի 8-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Եղվարդի խճուղի՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատված, 1 արագաչափ՝ Եղվարդ քաղաքից Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է,
– Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա՝ 1 արագաչափ, Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Մյասնիկյան պողոտա և Հերացու փողոց խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Երևան քաղաքի Աճառյան փողոց՝ 1 արագաչափ, Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Աճառյան և Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 1-ից գործարկվել են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
– Երևան քաղաքի Սեբաստիա փողոց՝ 1 արագաչափ, Սեբաստիա-Շահումյան փողոցների խաչմերուկից Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Իսկ ապրիլի 27-ից գործում են հետևյալ արագաչափ սարքերն ու տեսախցիկները:

– Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոց-Երզնկյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկում տեղադրված տեսախցիկները,
– Լոռու մարզի Գարգառ համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ՀՀ ճանապարհներին տեղադրված արագաչափերի ցուցակ՝ 20.03.2015

ՀՀ ճանապրհներին տեղադրված տեսախցիկների ցուցակ՝ 20.03.2015

Share