Բաժին. Այլ Լուրեր

Ucom. Վաղը կներկայացվի «Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները» ձայնասկավառակը

Հունիսի 5-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան 3) տեղի կունենա «Արամ Խաչատրյանի կամերային ստեղծագործությունները» ձայնասկավառակի շնորհանդեսը:

Ձայնասկավառակը պատրաստվել է «Յուքոմ» ընկերության «Ճանաչիր 1915» նախագծի շրջանակներում: Այստեղ տեղ են գտել Արամ Խաչատրյանի հանրությանը քիչ հայտնի կամերային գործերը:

«Յուքոմ» ընկերությունը պատիվ է ունեցել համագործակցել «Խաչատրյան տրիոյի» երաժիշտների հետ այս ծրագրի շրջանակներում և մշտապես պատրաստ է նպաստել արվեստի զարգացմանն ու տարածմանը մեր երկրում, ինչպես նաև աջակցել հայ տաղանդավոր և շնորհալի երաժիշտներին:

Share