Բաժին. Այլ Լուրեր

Հայտնվել են Mercedes-Benz S 63 AMG Cabrio բաց տանիքով մոդելի առաջին նկարները

44 ամյա ընդմիջումից հետո Mercedes-Benz-ը վերականգնել է S դասի կաբրիոլետ մոդելը, որի հեռավոր ազգականը՝ W111 մոդելը, վերջին անգամ թողարկվել էր 1971թ.-ին: Գերմանական ավտոհսկան պատրաստվում է թողարկել S 63 AMG Coupe մոդելի կաբրիոլետ տեսակը, որի առաջին նմուշներից մեկը օրերս նկատվել է փորձարկումների ընթացքում:

Մեքենայի վրա տեղադրված է 585 ձիաուժ հզորությամբ 5.5 լիտր ծավալով շարժիչ, որը թույլ է տալիս 100 կմ/ժ արագությունը զարգացնել 3.9 վայրյանում: Լուրերի համաձայն, Mercedes-Benz S 63 AMG Cabrio-ն կներայացվի աշնանը, իսկ վաճառքի կհանվի այս տարվա վերջին:

Share