Բաժին. Այլ Լուրեր

Ժողովուրդ. Նախագահ Սարգսյանը դժգոհ է կառավարության անդամների աշխատանքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ նախագահը վերջին շրջանում գոհ չէ կառավարության անդամների աշխատանքից:

«Ժողովուրդի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ ընդգծված սառնություն է դրսևորում՝ չթաքցնելով, որ առկա իրավիճակից դժգոհ է։ Ամենաուշագրավն այն է, որ նա սկսել է դժգոհել անգամ այնպիսի նախարարներից, որոնք սովորաբար նրա «սիրելիների» համարում են ունեցել։

Նախարարները մասնավոր զրույցներում սրտնեղում են, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հանդիպումների ժամանակ նախարարներին մի տեսակ չնկատելու է տալիս և եթե  որևէ մեկի հետ էլ խոսում է, ապա զուտ իր դժգոհությունն արտահայտելու համար։ Նախարարների մեծ մասը համոզված է, որ առնվազն մինչև սահմանադրական փոփոխությունները գլուխ բերելը, Կառավարության կազմի լուրջ փոփոխություններ չեն լինի, և իրենք կարող են անհոգ լինել»,–գրում է օրաթերթը։

Share