Բաժին. Այլ Լուրեր

Ճանապարհային ոստիկանություն. հուլիսի 27-ից ՀՀ տարածքում գործարվում է ևս 5 արագաչափ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Մուրացան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
– Գյումրի քաղաքի Շիրակացու փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
– Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
– Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
– Արարատի մարզի Բուրաստան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է:

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 8-ից գործարկվել են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Եղվարդի խճուղի՝ «Արմենիա» հեռուստաընկերության դիմացի ճանապարհահատված, 1 արագաչափ՝ Եղվարդ քաղաքից Երևան ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է,
– Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա՝ 1 արագաչափ, Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Մյասնիկյան պողոտա և Հերացու փողոց խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Երևան քաղաքի Աճառյան փողոց՝ 1 արագաչափ, Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկից Աճառյան և Ծարավ աղբյուրի փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

2015թ. հունիսի 1-ից գործարկվել են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

– Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
– Երևան քաղաքի Սեբաստիա փողոց՝ 1 արագաչափ, Սեբաստիա-Շահումյան փողոցների խաչմերուկից Սեբաստիա-Բագրատունյաց փողոցների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

2015թ. ապրիլի 27-ից գործում են հետևյալ արագաչափ սարքերն ու տեսախցիկները.

– Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոց-Երզնկյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկում տեղադրված տեսախցիկները,
– Լոռու մարզի Գարգառ համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
– Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

ՀՀ ճանապարհներին տեղադրված արագաչափերի ցուցակ՝ 20.03.2015

ՀՀ ճանապրհներին տեղադրված տեսախցիկների ցուցակ՝ 20.03.2015

Share