Բաժին. Այլ Լուրեր

Bentley-ը վերջապես ներկայացրել է իր առաջին ամենագնացը

Bentley ընկերությունը վերջապես ներկայարցել է իր առաջին ամենագնաց մոդելը, որն անվանվել է Bentayga: Առայժմ մեքենան ներկայացված է մեկ տարբերակով՝ W12 6.0 TSI շարժիչով:

Ամենագնացը հավաքված է AUDI Q7 մոդելի հիմքի վրա: Այն ունի 8 աստիճան ավտոմատ փոխանցումատուփ: Մեքենայի հզորությունը 608 ձիաուժ է, կշիռը՝ 2422 կգ: Մեքենայի մի մասն իրականացված է ալյումինից, ինչն էլ թույլ է տվել մեքենայի քաշն իջեցնել 236 կգ-ով: Վառելիքի միջին ծախսը 100 կմ-ի համար կազմում է 12.8 լիտր: Ամենագնացը 100 կմ/ժ արագությանը հասնում է 4.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 284 կմ/ժ է:

Մեքենայում տեղադրված է ժամանակակից մուլտիմեդիա համակարգ, որն օժտված է 60 ԳԲ ծավալով հիշողությամբ, 1950 Վտ հզորությամբ և 18 բարձրախոսով: Դիմացի նստատեղերի հետևի մասում տեղադրված են Android պլանշետներ՝ 10.2″ անկյունագծով:

Մեքենան կարելի է պատվիրել 90 գունային երանգով: Ներքին հարդարման համար առկա է 15 գույնի կաշի և 7 տեսակի փայտ: Մեքենայի պաշտոնական ներկայացումը կկայնա 2016թ. Ֆրանկֆուրտի ավտոսալոնում, իսկ վաճառքում այն կհայտնվի ավելի ուշ: Մոդելի գնի մասին դեռևս տեղեկություններ չկան:

 

Share