Բաժին. Այլ Լուրեր

Տեղեկատվություն «Շահող Կտրոն» վիճակահանության արդյունքների մասին՝ սեպտեմբեր 2015

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2015 թվականի սեպտեմբերի 12-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

4    6    0    8    1    5    2    4

2015 թվականի սեպտեմբերի 12-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են օգոստոս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և հոկտեմբեր ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից սեպտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն օգոստոս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն հոկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Սեպտեմբեր ամսվա ընթացքում կընդունվեն հուլիսին կայացած վիճակահանության արդյունքներով (39236715 շահող թվերով) օգոստոս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն օգոստոսին կայացած վիճակահանության արդյունքներով (91296463 շահող թվերով) սեպտեմբեր ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share