Բաժին. Այլ Լուրեր

Beeline. Անդրեյ Պյատախին` «Նոր Հորիզոններ» թեմայով բաց դաս

Beeline-ն Առաջնորդության Դպրոցի հետ համատեղ հրավիրում է մասնակցել Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի «Նոր Հորիզոններ» թեմայով բաց դասին։ Բաց դասը կօգնի ձեզ հաղորդակցվել Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդի տեսլականի հետ, դասեր քաղել նրա՝ տարբեր մասնագիտություններ, երկրներ և պաշտոններ ներառող փորձառությունից։ Անդրեյ Պյատախինը կներկայացնի իր մտքերը բիզնեսի, ինովացիայի և թվային ապագայի վերաբերյալ։

Բաց դասը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցում, սկիզբը` ժ. 19:00-ին: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով` http://leadershipschool.am/announcements.php մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 13:00-ն: 

Մասնակցությունն անվճար է: Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Առաջնորդության Դպրոց» Հիմնադրամի կայքում http://leadershipschool.am/index.php

Share