Բաժին. Այլ Լուրեր

Սերգո Կարապետյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը գյուղատնտեսության նախարարության  աշխատակազմի և համակարգի կառույցների աշխատակիցների հետ միասին  այսօր Երևանում մասնակցել է  համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին:

Կազմակերպված ծառատունկի համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Նոյեմբերյանի անտառտնտեսության տնկարանից Երևանի քաղաքապետարանին հատկացրել է շուրջ 5000 տարբեր ծառատեսակների տնկիներ:

Նախարարության աշխատակիցները ծառեր են տնկել մայրաքաղաքի Հաղթանակ զբոսայգու և Նոր Նորք համայնքի տարածքներում:

Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառ, որում իրենց արտադրանքն են ներկայացրել 150 գյուղացիական տնտեսություններ: Նախարարը շրջել է տոնավաճառի տաղավարներով և զրուցել գյուղացիների հետ:

Share