Բաժին. Այլ Լուրեր

Հատուկ ծրարի մարում՝ ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հոբլյանի առթիվ

Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հիմնադրման 50-ամյա հոբելյանի առթիվ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել հատուկ ծրարի մարման արարողություն:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով ի դեպ, այդ դպորցի շրջանավարտ է, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:

Կրթօջախի 50-ամյակին նվիրված հատուկ ծրարի վրա փակցված է 2006թ. թողարկված՝ դպրոցի հիմնադիր, ակադեմիկոս Արտաշես Շահինյանի 100-ամյակին նվիրված նամականիշը, որը մարվել է հատուկ դրոշմակնիքով:

Ծրարին պատկերված են Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի շենքը և դպրոցի 50-ամյակին նվիրված լոգոտիպը:

Share