Բաժին. Այլ Լուրեր

Beeline. մեկնարկել է «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի երկրորդ փուլը

Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի առաջին փուլի ավարտի և երկրորդ փուլի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացնում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։

Ծրագրի առաջին փուլին մասնակցեցին ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներ և ուսանողներ Երևանից և մարզերից, ովքեր «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացի ընթացքում ստացան ամբողջական գիտելիքներ և հմտություններ գրագետ ինքնակենսագրական գրելու, աշխատաշուկայում համապատասխան աշխատանք գտնելու և հարցազրույցին պատշաճ ներկայանալու մասին: Դասընթացներն անց են կացվել 10-15 մասնակցից բաղկացած խմբերում, որի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր։

Նոյեմբեր ամսին մեկնարկեց դասընթացների երկրորդ փուլը, որի ընթացքում արդեն իսկ ընտրված 70 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդների համար  բիզնես ոլորտի փորձագետների կողմից կազմակերպվել է հատուկ մասնագիտական երկօրյա դասընթաց «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այս փուլի ավարտին կընտրվեն լավագույն 20 մասնակիցներ, ում կաջակցեն գրանցել իրենց բիզնեսը և ստանալ մասնագիտական խորհրդատվություն և աջակցություն բիզնեսը վարելու ճանապարհին:

«Տարիներ շարունակ ՀՀ-ում երիտասարդության զբաղվածությունը մնում է կարևորագույն խնդիրներից մեկը, որը լուծված է մասամբ միայն: Այս ծրագրի շնորհիվ մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդներին բարձրացնելու իրենց ընդհանուր  մրցունակությունն աշխատաշուկայում: Բիզնես գործունեության դադարեցման պատճառներից մեկը բիզնես վարելու վերաբերյալ գիտելիքների և փորձի պակասն է հանդիսանում: Ծրագրի շնորհիվ և դրա ավարտից հետո ՀԳՀՄ-ն մի քանի ամիս շարունակ կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն նոր ստեղծված ընկերությունների դիրքերը աշխատաշուկայում ամրապնդելու համար», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շնորհիվ Beeline-ը շարունակում է իրագործել այնպիսի սոցիալական ծրագրեր, որոնք երիտասարդ սերնդին օգնում են սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը: Վստահ եմ, որ միավորելով տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, ուղղորդում ենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և  ճիշտ կառուցել իրենց ապագան։ Ուրախ եմ, որ Beeline-ի շնորհիվ Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդները նոր և ակտուալ գիտելիքներ ստանալու ևս մեկ հնարավորություն կունենան, որոնք նրանց համար կբացեն ապագա մասնագիտական կայացման նոր հեռանկարներ»,- նշեց Հայաստանում  Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։

Share