Բաժին. Այլ Լուրեր

Porsche ընկերությունը թողարկել է երկու նոր մոդել

Porsche ընկերությունն իր նոր Porsche 911-ի թողարկումից հետո, միանգամից թողարկել է ևս երկու թարմացված մոդել։ Այս անգամ վերազինվել են Porsche Turbo և Porsche Turbo S ավտոմեքենաները:

Porsche Turbo-ն ստացել է 540 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչ, իսկ Turbo S-ը՝ 580 ձիաուժանոց։ Առանց S տառի ավտոմեքենան 0-100 կմ/ժ արագությունը գերազանցում է 3.0 վայրկյանում, իսկ Turbo S-ի դեպքում այս ցուցանիշն կազմում է 2.85 վայրկյան։

Մեքենաների առավելագույն արագությունը կազմում է 320 և 330 կմ/ժ համապատասխանաբար։ Նոր Porsche-ները պաշտոնապես կցուցադրվեն 2016թ․ հունվարին, իսկ վաճառքը կսկվի փետրվարին։ Porsche Turbo-ն կարժենա 165.000 ԱՄՆ դոլար, իսկ Porsche Turbo S-ի գինը կլինի 190.000 ԱՄՆ դոլար։

Share