Բաժին. Այլ Լուրեր

Հանրաքվեի նախնական արդյունքներ․ ԱՅՈ՝ 63.35%, ՈՉ՝ 32.35%

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրական Հանրաքվեի նախնական արդյունքները, որոնց համաձայն հանրաքվեին մասնակցել է 1.303 մլն ընտրող, ինչը 9.5%-ով պակաս է 2013թ․ նախագահական ընտրություններին մասնակցածների թվից։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ԱՅՈ է քվեարկել 825 622 ընտրող կամ 63.35%, իսկ ՈՉ՝ 421 593 ընտրող կամ 32.35%։ Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 53 332 հազար։

Հիշեցնենք, որ հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը 2 547 918 է: Նույնականացման քարտերով քվեարկել է 189 230 քաղաքացի։

Share