Բաժին. Այլ Լուրեր

Յուքոմ. ամանորյա թեյը ջերմացնում է բոլորին

Հյուսիսային պողոտայում արդեն մեկնարկել է ավանդական դարձած և բոլորի կողմից շատ սիրված Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնավաճառը:

Երրորդ տարին շարունակ «Յուքոմ» ընկերությունը հանդիասնում է ամանորյա տոնավաճառի գլխավոր աջակիցը՝ հնարավորություն տալով մի շարք ընկերություններին ավելի գունազարդ դարձնել մեր Ամանորը՝ ինքնատիպ տաղավար-տնակներում ներկայացնելով Ամանորի եւ Սուրբ Ծննդյան խորհրդանիշեր, տոնական զարդեր, հուշանվերներ և քաղցրավենիք:

Այս տարիների ընթացքում «Յուքոմ» ընկերությունը ձմեռվա ցուրտ օրերին բոլոր այցելուներին հյուրասիրել է տաք թեյ՝ ջերմացնելով մարդկանց ձեռքերն ու հոգիները և նվիրելով բոլորին տոնական տրամադրություն:

Այնպես որ, բաց մի´ թողեք ձեր հնարավորությունը մասնակից դառնալու ամանորյա կախարդանքին և զվարճանքին, այցելե´ք հյուսիսային պողոտա և վայելե´ք ամանորյա տաք թեյ և հաճելի տրամադրություն: 

Տոնավաճառը կգործի մինչև հաջորդ տարվա հունվարի 6-ը:

Share