Բաժին. Այլ Լուրեր

Սերգո Կարապետյանն այցելել է առաջնագիծ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել  սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց ամանորյա նվերներ է հանձնել  և շնորհակալություն հայտնել  հայրենիքին  մատուցած ծառայության, ցուցաբերվող կամքի և արիության համար:

«Տղաներ, դուք մերօրյա հերոսներն եք, մենք հպարտության մեծ զգացումով եք լցվում, որ ունենք նման հզոր բանակ և Ձեզ պես քաջարի մարտիկներ: Մեր երկիրը կարող է զարգացում ապրել և առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, երբ մեր երկրի սահմաններն անառիկ են, և այդ առաքելությունը Դուք այսօր պատվով եք իրականացնում»,– զինվորների հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զինվորներին մաղթել է  բարձր տրամադրություն և մարտական ոգի, բարի ծառայություն՝  խաղաղ դիմավորելու նոր տարվա արշալույսները:

Նախարարը զորամասի հրամանատար, գնդապետ Վահե Հովսեփյանի  ուղեկցությամբ շրջել է զորամասում, զրուցել սպայական անձնակազմի հետ, ծանոթացել զիվորների կեցության պայմաններին:

Share