Բաժին. Այլ Լուրեր

Հազարավոր iPhone սմարթֆոններ արգելափակվել են Apple-ի նախաձեռնությամբ

iPhone 6 և 6 Plus սմարթֆոնների հազարավոր սեփականատերեր բողոքում են “error 53” սխալից, որի պատճառով սմարթֆոնները դադարել են աշխատելուց։ Այս մասին հայտնում է Geek.am-ը։

Պարզվել է, որ սխալն առաջացրել է Apple-ը, որն արգելափակում է այն սմաթրֆոնները, որոնք վերանորոգվել են այլ (ոչ Apple-ի) սպասարկման կենտրոններում։ Խոսքը գնում է միայն Touch ID-ի նորոգումների մասին, իսկ արգելափակվում են միայն այն սմարթֆոնները որոնց վրա տեղադրված է iOS 9-ի վերջին թարմացումը։

Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ արգելափակման պատճառն իրենց մտահոգությունն է օգտատերերի անվտանգությամբ, քանի որ այլ կազմակերպությունների կողմից նոր Touch ID-ի տեղադրման դեպքում համակարգի հետ նոր վավերացում տեղի չի ունենում, ինչն էլ չի երաշխավորում օգտատիրոջ հեռախոսի անվտանգությունը, իսկ նման վավերացման բացակայության դեպքում սմարթֆոնն արգելափակվում է։

Share