Բաժին. Այլ Լուրեր

Իտալիայում Էրդողանի որդուն մեղադրում են «սև փողերի լվացման» մեջ

Իտալիայի Բոլոնիա քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալի դեմ հետաքննություն է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Հետաքննությունը սկսվել է Հաքան Ուզանի բողոքի հիման վրա: Էրդողանի որդին մեղադրվում է «սև փողերի լվացման» մեջ: Նրա դեմ ներկայացված բողոքի մեջ նշվում է, թե Բիլալը Բոլոնիա է ժամանել մեծ թվով զինված պահապանների հետ, ովքեր Իտալիա մտնելու թույլտվություն չեն ունեցել, սակայն կարճ ժամանակ անց նրանց բոլորին տրվել են թուրքական դիվանագիտական անձնագրեր:

BBC-ի թուրքական ծառայությունը դիմել է Իտալիայում Բիլալի փաստաբանին՝ Ջիովաննի Տրոմբինիին, ով հայտնել է, հետաքննության մասին իմացել է ԶԼՄ-ներից:

Բիլալի դեմ սկսված հետաքննության լուրը լայն տարածում է գտել իտալական ԶԼՄ-ներում: La Repubblica-ն լուր է հրապարակել «Էրդողանի որդին Բոլոնիայում սև փողերի լվացման մեղադրանքով հարցաքննվում է» խորագրով: Corriere della Sera-ն նշել է. «Ապօրինի ճանապարհով փող է բերել: Էրդողանի որդու դեմ հետաքննություն է սկսվել»: Իսկ La Stampa-ն գրել է. «Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանի որդու դեմ սև փողերի լվացման մեղադրանքով Բոլոնիայում հետաքննություն է սկսվել»:

Share