Բաժին. Այլ Լուրեր

Mercedes AMG-ին ներկայացրել է 2016թ․ Ֆորմուլա 1-ի նոր բոլիդի ընթացքը

Ֆորմուլա 1-ի վերջին երկու տարվա հաղթող Mercedes AMG թիմի հրապարակած նոր տեսանյութում ներկայացված է 2016թ․-ի նոր բոլիդի ընթացքը։ Հիշեցնենք, որ 2016թ․-ի առաջնությունը մեկնարկում է մարտի 20-ին։

Տեսանյութում Mercedes-ի երկրորդ մրցարշավորդ Նիկո Ռոսբերգը մի քանի շրջան է կատարում Սիլվերսթոունի հանրահայտ վազքուղում։

W07 անվանված նոր բոլիդը Mercedes-ը պաշտոնապես կներկայացնի վաղը՝ Բարսելոնայում։ Մինչ այս իրենց նոր մեքենաները ներկայացրել են Renault, Red Bull, Williams և Ferrari թիմերը։ Հավելենք, որ Williams և Ferrari թիմերի նոր բոլիդները զգալի կառուցվածքային փոփոխություններ են կրել։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share