Բաժին. Այլ Լուրեր

Ալիեւը մեկնում է Իրան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 23-ին կայցելի Իրան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, հայտարարել է Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:

«Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը մեծ պատվիրակությունով փետրվարի 23-ին կայցելի Իրան», -ասել է իրանցի նախարարը:

Նրա խոսքով` Ալիեւի այցի ընթացքում ենթադրվում է Իրանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք բնագավառներում 10-ից ավելի փաստաթղթեր ստորագրել` այդ թվում` «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքի շրջանակում իրանական եւ ադրբեջանական Աստարա քաղաքները երկաթուղային ճանապարհով կապելու վերաբերյալ:

Virtualaz.org-ը հավելում է, որ քննարկմնան առարկա կհանդիսանան նաեւ Վրաստան գազի փոխադրման շուրջ Իրանի պլանները:

Share