Բաժին. Այլ Լուրեր

Սթիվ Ջոբսի ամառային կոշիկները վաճառվել են գրեթե 3 հազար դոլարով

ԱՄՆ-ում 2,75 հազար դոլարով աճուրդով վաճառվել են Apple ընկերության հանգուցյալ հիմնադիր Սթիվ Ջոբսի հին սանդալները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Heritage Auctions-ի կայքում:

Այդ սանդալները Սթիվ Ջոբսը հագել Է 1980-ական թվականներին՝ մոտավորապես NeXT Inc. համակարգչային ընկերությունը հիմնելու ժամանակ: Աճուդի հաղթողի անունը չի հրապարակվում:

Apple-ի հիմնադրին պատկանող եւս մի քանի իրեր, ներառյալ  տոլստովկան, ձեռքի ժամացույցը եւ գրիչը, աճուրդին բերել են 3,4 հազար դոլար:

Ինչպես հաղորդել Է Cult of Mac պորտալը, լոտերն աճուրդի հանած Սթիվի ծանոթը՝ խոհարար Մարկ Շեֆը, այդ իրերն հավաքում Էր, երբ Ջոբսը դեն Էր նետում դրանք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Share