Բաժին. Այլ Լուրեր

Ռուսաստանը ինչ-որ 2 օդաչուի համար կորցրել է Թուրքիայի պես բարեկամին` Էրդողանի հերթական ցինիկ արտահայտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցինզիմը սահման չունի: Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար մեջ ջանքեր գործադրող Էրդողանը հայտարարել է, թե «ինչ-որ երկու օդաչուի պատճառով» Մոսկվան կորցրել է Թուրքիայի նման «բարեկամ երկրին»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանը հայտարարել է Անկարայում տեղական կառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք թշնամի չենք ռուս ժողովրդին: Դա անհնարին է` Ռուսաստանից 4 մլն զբոսաշրջիկ ընդունող երկրի համար: Մեր առեւտուրը հասել է 35 մլրդ դոլարի, եւ մենք կցանկանայինք այդ թիվը հասցնել 100 մլրդ դոլարի: Ցավալի է, որ ինչ-որ երկու օդաչուների պատճառով Ռուսաստանը կորցրել է այնպիսի բարեկամին, ինչպիսին Թուրքիան է: Հուսով եմ, որ հարաբերությունների նորմալացման համար ձեռնարկվող քայլերը կբերեն դրական արդյունքի», -ասել է նա:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները ճգնաժամի մեջ են հայտնվել, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Անկարան պնդում է, որ Սու-24-ը մտել էր իր օդային տարածքը: ՌԴ-ի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ինքնաթիռը չի հատել սահմանը, ինչը հաստատում է սիրիական հակաօդային պաշտպանությունը: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Share