Բաժին. Այլ Լուրեր

3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Աշոցքում

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 26-ին տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 25, 20.11-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.090 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք) և օջախի 10 կմ խորությամբ 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Share