Բաժին. Այլ Լուրեր

Ազերիները լքում են սահմանամերձ բնակավայրերը

Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտ զորքերի շփման գծին մոտ գտնվող բնակավայրերից բնակչությունը խուճապահար հեռանում է` գիշերը Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի երկայնքով սկսված սադրիչ գործողություններին հայկական կողմի արժանի պատասխանի պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս վկայում են ԼՂՀ-ի հետ Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բանկիչների կողմից սոցցանցերում տեղակայված տեսանյութերից:

Մասնավորապես, Youtube սոցկայքում տեղադրված մի տեսանյութում, որն արվել է այսօր վաղ առավոտյան, երեւում է, թե ինչպես է Թարթառի Գափանլը գյուղի բնակչությունը խուճապի մատնված փորձում հեռանալ գյուղից: Զինվորականները հորդորում են ճանապարհից հանել բնակիչների ավտոմեքենաները: Արագորեն հակառակ ուղղություններով ընթանում են շտապօգնության մեքենաները: Մի այլ տեսանյութում, որն արվել է Ակնի (Աղդամի) ուղղությամբ ճակատի Միրաշիլլի գյուղի տարածքում գիշերվա մոտ ժամը 5-ին, լսվում են մարդկանց խուճապահար բացականչություններ, որոնք միմյանց դիմում են արագ հեռանալ:

Չնայած նման իրավիճակին, Թարթառի գործադիր ղեկավար Մուսթագիմ Մամեդովը «Qafqazinfo»-ին հայտարարել է, որ «ամեն ինչ կարգին է, խուճապի հիմք չկա, մարդիկ հանգիստ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով», եւ այլ անհեթեթություններ:

Share